Ուսուցչին հեռացրել են աշխատանքից ՝ դասասենյակում կանացի ներքնազգեստ պահելու համար


23:00 , 7 մարտ, 2018

Ճապոնական Կուրումե քաղաքում աշխատանքից ժամանակավորապես հեռացրել են դպրոցի ուսուցչուհուն, ով դասասենյակում 750 կանացի ներքնազգեստ պահելիս է եղել: Այս մասին հայտնում է SoraNews24-ը:

2017 թվականի օգոստոսին դպրոցի աշխատակիցներից մեկը անձնական իրերի պահպանման պահարանում 10 տոպրակներով կանացի ներքնազգեստ էր գտել: Դասասենյակի պատասխանատու 50-ամյա ուսուցիչը ղեկավարությանը խոստովանել էր, որ բոլոր իրերը պատկանում են իրեն:

Ուսուցիչը բացատրել է, որ ներքնազգեստը 2016 թվականին մեծածախ առևտրի կենտրոնից է գնել: Նա ասել է, որպատրաստվում էր դրանք աշակերտներին վաճառել ամենամյա փառատոնի ժամանակ: Ապրանքն իրացնել չի հաջողվել, այդ պատճառով էլ ինքը դրանք պահարանում է պահել՝ մինչև հաջորդ փառատոնը:

Կարգապահական հանձնաժողովը որոշել է նրան 3 ամսով հեռացնել աշխատանքից: