Թուրքիայում վարչապետի պաշտոնը կվերացվի


21:10 , 7 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
2019 թվականից՝ Թուրքիայում նախագահական կառավարման ձևին անցնելուց հետո, կվերացվի վարչապետի պաշտոնը։
 
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 550-ից կաճի 600-ի, կստեղծվեն նոր հանձնաժողովներ։
 
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Թուրքիայում՝ երկրի Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվեց։ Հօգուտ սահմանադրական փոփոխությունների քվեարկել էր ընտրողների 51.33 տոկոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։