Լաքոթ. Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնաս է բերում հակամարտության խաղաղ լուծմանը


18:50 , 7 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առավել կոշտ չեն արձագանքում Ադրբեջանի նախագահի բացահայտ նվաճողական հայտարարություններին:

Լաքոթը հիշեցրեց, որ երկուշաբթի օրը՝ ասուլիսի ժամանակ, դարձյալ տրվեց այդ հարցը, և ինքն այդ հարցին արդեն պատասխանել է, ընդ որում՝ ասուլիսի թեման ֆրանկոֆոնիան էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։