Վարպետը անվճար դաջվածք է անում այն կանանց, ովքեր տուժել են ընտանեկան բռնությունից


22:30 , 7 մարտ, 2018

Սպիները կարող են երկար տարիներ հիշեցնել ընտանեկան բռնության մասին։ Դաջվածքների բրազիլացի վարպետ Ֆլավիա Կարբալիոն որոշել է այս խնդրի լուծմամբ զբաղվել։ Իր արհեստանոցում նա անվճար դաջվածքներ է անում այն կանանց, ովքեր տուժել են ընտանեկան բռնությունից և մարմնի վրա սպիներ ունեն։

Այս գործով վարպետը զբաղվում է արդեն 2 տարի և այդ ընթացքում հասցրել է օգնել բազմաթիվ կանանց՝ մոռանալ անցյալի մութ էջերը։ Միայն տեսեք, թե ինչպես է վարպետը վերափոխում սպիները։