«Մենք մեր կողմից արել ենք հնարավոր ամեն բան». Զախարովան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին որոշումը


17:40 , 7 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ակտուալ է մնում: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հարցին:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում արտահայտել է իր վերաբերմունքն այդ արձանագրությունների վերաբերյալ և տվել է իր գնահատականները: Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն է ունեցել դրանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։