Իրաքյան Քրդստանում սպանվել է Փեշմերգայի հրամանատարներից մեկը


15:55 , 7 մարտ, 2018
Իրաքյան Քրդստանում չորքեշաբթի օրը սպանվել է Փեշմերգայի հրամանատարներից մեկը՝ Քադիր Քադիրին:
Նրա մարմինը հայտնաբերել են Էրբիլից 79 կմ դեպի արևելք, Իրանին սահմանակից Սուլայմանի նահանգի Ռանիյա շրջանի Հարթալ գյուղի մերձակայքում: Նրա մարմնի վրա եղել է ավելի քան 20 կրակոցի հետք: 
Քադիր Քադիրին Փեշմերգայում ներկայացնում էր «Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունը: 
«Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որով մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին:
«Մենք դատապարտում ենք Իրանի և նրա վարձկանների գործողությունները: Սա անշուշտ Իրանի ձեռքի գործն է»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Նշեմ, որ Քադիր Քադիրին Իրաքյան Քրդստանի անկախացման ջատագովներից էր, և լայն կապեր ուներ Իսրայելի զինվորական ղեկավարության հետ: