Armtimes.com-ը գրում է.
Մեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների մասով մնում է ակտուալ:
Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման լուրը:
Նրա խոսքով, Ռուսաստանը նախկինում ևս արտահայտել է իր դիրքորոշումը այդ հարցի շուրջ, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցել է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը:
«Մենք շատ ենք կարևորում հարաբերությունների կարգավորումը: Դա բխում է երկու երկրների շահերից: Մենք արել ենք հնարավորը դրան հասնելու համար»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին: