Ֆրանսիան բազմիցս կոչ է արել Թուրքիային դադարեցնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը. երկրի ԱԳՆ


13:00 , 7 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան բազմիցս կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հրադարարի ռեժիմի սահմանման մասին որոշումը վերաբերում է ամբողջ Սիրիայի տարածքին: Մենք պետք է ասենք սա, քանի որ առաջիկա օրերին բոլորս կկենտրոնանանք Արևելյան Ղուտայի խնդրի վրա, սակայն այս հրադադարը պետք է տարածվի նաև Աֆրինի վրա»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ