«Ժողովուրդ». Մինչև տարեվերջ Մարտի 1-ի գործով վճիռներ են ակնկալվում ՄԻԵԴ-ում. Գևորգ Կոստանյան


09:40 , 7 մարտ, 2018
«ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը համոզված է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունումը որևէ ազդեցություն չի ունենա այդ քրեական գործի ընթացքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Կոստանյանը նշել է. «Եկեք, ամեն օր հայտարարություն hրապարակենք` ԱԺ անունից այդ թվում, օրը 10 հատ` մենք դատապարտում ենք, կոչ ենք անում գլխավոր դատախազին կամ քննչական ծառայության պետին: Շատ լավ, բայց նրանք ունեն օրենքով իրենց վրա դրված պարտավորություններ: Անկախ նրանից` մենք ինչ հայտարարություն անենք, դա ոչ ավելացնելու է իրենց իրավունքների, ոչ էլ պարտականությունների ծավալը»: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերի քննությանը, նա նշել է. «Եթե խախտումներ արձանագրվեն, այդ գործերն արդեն կոնկրետ իրավիճակներում ենթակա են վերաբացման:
Ես կարծում եմ` մենք այս տարի կամ այս տարվա վերջ կակնկալենք 1-2 գործերով վճիռներ»»,-գրում է թերթը:         
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: