Dark web-ը համացանցի արգելված ու մութ կողմն է, ուր սարսափելի բաներ են տեղի ունենում


08:00 , 7 մարտ, 2018

Dark web-ն համացանցային այլ տիրույթ է, որն արգելված է և անօրինական: Այնտեղ կարելի է գնել թմրանյութեր, մարդկանց անձնական տվյալները և նմանատիպ այլ բաներ: Նման համացանցի օգտատերերից մեկը պատմել է, թե ինչպես է հանդիպել ամենասարսափելիին:

Dark web-ի ամենասարսափելի հատվածը մանկական պոռնոն է և բռնությունը, բռնաբարությունը, տանջանքները: Նման կայքերում շատ դժվար է գրանցվել, քանի որ այնտեղ հայտնվելու համար հարկավոր է ապացուցել, որ դուք ևս նրանց պես հիվանդ երևույթ եք: Hurt2theCore կայքի տերը համարվում է ոմն Lux, ով հիմա ազատազրկված է 17 տարով՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար: Ուղղակի սարսափելի է նման կայքերի գոյությունը, բայց, ցավոք, դա փաստ է: