Այն, որ մենք ապրում ենք ցամաքում, դեռ չի նշանակում, որ ջրի տակ չենք կարող ապրել: Այս ամենը դուք կարող եք անել ջրի տակ:
Նեպտունի հուշահամալիրը գտնվում է Ֆլորիդայում։ Այն համարվում է ստորջրյա գերեզմանատուն:
MUSA (Museo Subacuatico de Arte) Մեքսիկայում ստորջրյա թանգարան է: Մոտ 400 արձան կա այստեղ:
«Discovery Diving»-ն ամեն տարի մրցաշար է կազմակերպում ջրի տակ:
Huvaven Fushi-ն հաճախորդներին առաջարկում է աշխարհում առաջին մերսման սրահը, որը գտնվում է ջրի տակ:
Ithaa-ն ստորջրյա ռեստորանի անվանումն է: Դրա պատերը թափանցիկ ապակուց են և արված են կիսաշրջանաձև տեսքով՝ լրիվ ջրի տակ զգացողություն ստանալու համար:
«Lower Keys Chamber of Commerce» խումբն անց է կացնում ամենամյա երաժշտական փառատոն ջրի տակ՝ Ֆլորիդայում: Երաժիշտները նվագում են ջրի տակ, բայց ահա ունկնդիրները լսում են այն ցամաքից: