Աշխարհում շատ գաղտնիքներ կան, և մենք բոլորս ենք ձգտում ամեն ինչ իմանալ, սակայն կառավարությունն այնպիսի գաղտնիքներ ունի, որոնք հասանելի չեն ոչ ոքի: Եվ դա վերաբերում է յուրաքանչյուր երկրի կառավարությանը:
Կա մի ամբողջ գործընթաց, որի շրջանակներում կառավարությունը ստանում է տեղեկություն տարբեր պետությունների մասին ու անգամ որոշ անհատների: Սովորաբար այդ տեղեկությունները մնում են գաղտնի և շատ հազվադեպ ու ծայրահեղ դեպքերում են բացվում:
Կարծես թե աշխարհում զենքի կռիվը երբեք չի ավարտվի: Իհարկե, ատոմային զենքի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է, քանի որ դրա բացահայտվելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Դրանք հայտնի են միայն հատուկ ներկայացուցիչների:
Դատական գործընթացը բավականին դժվար է, քանի որ մեկ մարդու ճակատագիրը որոշում են տվյալ մարդիկ: Նրանք իրենց քննարկման և այլ դատական գաղտնիքներ պահում են, քանի որ եթե դրանք հայտնվեն այլ ձեռքերում, հնարավոր է՝ դատի մասնակիցներին վտանգ սպառնա: Նման կերպով պահվում են նաև քրեական հետաքննությունների գաղտնիքները:
Եթե սա գաղտնի չպահեին, ապա նավթի պաշարները միանգամից ձեռքից ձեռք կգնային, և այն կդառնար խիստ թանկ:
Շատ հաճախ բանկերն աշխատում են օրենքին հակառակ: Շվեյցարիայի բանկը պաշտպանում է որոշ հաշիվներ, որոնք հաճախորդին թույլ են տալիս խուսափել հարկերից և թաքցնել իրական եկամուտները:
Մրցակցությունը կարևոր բան է, և որակը չկորցնելու համար շատ ընկերություններ պահում են իրենց գաղտնիքը, որպեսզի զերծ մնան ապրանքի կեղծումից:
Շատ երկրներում կան գաղտնի գրառումներ ու պատմություններ հիվանդների առողջական պատմության վերաբերյալ: Բժիշկները պարտավոր են պահել գաղտնիքները, որոնք վերաբերում են իրենց հիվանդներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց որևէ վտանգ չի սպառնում:
Բանակի հետ կապված մանրամասները միշտ խիստ գաղտնի են պահվում, քանի որ մեծ է վտանգը, որ այդ տեղեկությունները կհայտնվեն թշնամու ձեռքում: