Instagram-ում «դիմանակարային» ռեժիմ կհայտնվի


04:00 , 7 մարտ, 2018

Operativ.am -ը գրում է

Ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի սելֆի անել և կարգավորել այն տեղում՝ ֆիլտրերի օգնությամբ: Եվ այսպես, Instagram-ում հնարավոր է հայտնվի հատուկ ռեժիմ սելֆիների համար: 

TechCrunch-ի օգտատերերն ուսումնասիրել են վերջին որոնված APK ֆայլը և գտել են մարդու դիմանկար՝ portrait_shutter_icon  մակագրությամբ: Նրանց կարծիքով սոցիալական ցանցը փորձարկում է նոր դիմանկարային ռեժիմը և այն շուտով կներկայացնի բոլոր օգտատերերին: 

TechCrunch-ի մասնագետները դիմել են Instagram-ի աշխատակիցներին, սակայն նրանց հրաժարվել են պատասխանել: 

Փորձագետների կարծիքով նոր ռեժիմում կլինի հատուկ կոճակ՝ սելֆիների խմբագրման համար: Նորարարությունը հնարավորություն կտա գրեթե բոլոր տեսակի սմարթֆոններին բարձրորակ դիմանկարներ ստոեղծել: