Այս նկարների հեղինակի յուրահատկությունն այն է, որ նա կույր է


03:00 , 7 մարտ, 2018

Դմիտրի Դիդորենկոն նկարիչ է, ում առանձնահատկությունն այն է, որ նա կույր է: Նրա կուրությունն ի ծնե չէ, նա առողջական խնդիրը ստացել է վնասվածքից հետո, բայց, անգամ դրան հակառակ, նկարչի աշխատանքները մեծ հետաքրքրություն ունեն:

1991 թվականի հուլիսին Խարկովում անց էր կացվում զինվորների չհուղարկավորված մարմինների փնտրտուքներ, որի ժամանակ Դմիտրին կանգնում է պայթուցիկի վրա և ստանում ծանր վնասվածքներ:

Արդյունքում նա կորցնում է տեսողությունը, բայց նկարիչը պահպանել է անմոռանալի հիշողությունները և ձգտում է զարգացման ու ինքնարտահայտման: