Սիրիայում այսօր կործանված ինքնաթիռում ոչ թե 32, այլ 39 մարդ է եղել. զոհերից 27-ը սպաներ են


00:30 , 7 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Սիրիայում կործանված Ан-26 ինքնաթիռի զոհերի թիվն իրականում 39 է, այլ ոչ 32: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ինքնաթիռում եղել են ռուս զինվորականներ ու անձնակազմի 6 անդամներ:

Աղետի զոհ են դարձել 27 սպաներ, որոնցից մեկը՝ գեներալ-մայոր, մյուսները մեծ մասամբ պայմանագրային զինծառայողներ են եղել: 

Ռուսական Ан-26 տրանսպորտային օդանավը կործանվել էր Սիրիայում՝ վայրէջքի ժամանակ, վայրէջքուղուն չհասնելով: Ինքնաթիռն իրականացրել է Հալեպ-Հմեյնիմ չվերթը:

Նշվում է, որ եղանակային պայմանները եղել են բավարար, ինքնաթիռի արտաքին զննմամբ այն խոցված չէ, որեւէ զինատեսակի հետքեր չկան: ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, դեռեւս որպես վարկած շրջանառվում է տեխնիկական անսարքութունը: