Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել


22:50 , 6 մարտ, 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։