Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ՝ ահաբեկչության հետ կապերի համար


22:30 , 6 մարտ, 2018

Aysor.am-ը գրում է.

Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ է անցնում սենատոր և երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, հայտնել է Դատական տեղեկատվության կենտրոնը, փոխանցում է ТАСС-ը:

«Հաշվի առնելով հավաքված ապացույցները՝ դատարանը պահպանված է համարում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի գործն անցնի հաջորդ փուլ», - ասված է որոշման մեջ:

Դատարանի առաջ պետք է կանգնի նաև արտաքին գործերի նախկին նախարար Էկտոր Տիմերմանը: Գործի հարուցման համար հիմք են դարձել այն մեղադրանքները, որոնք 2015 թվականի հունվարին Ֆերնանդես դե Կիրշների և Տիմերմանի նկատմամբ առաջադրել էր դատախազ Ալբերտո Նիսմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։