20:45 , 6 մարտ, 2018
Շատ հասարակ, համեղ կեքսեր:
Պատրաստում ենք ընդամենը 5 րոպեում: Երեխան անգամ գլուխ կհանի:
Բաղադրիչներ
✓ 4 հավկիթ
✓ 1 բաժակ շաքարավազ
✓ 100 գ հալեցրած սերուցքային կարագ
✓ 5 ճ/գ թթվասեր
✓ 2 բաժակ ալյուր
✓ 1 տուփ վանիլ
✓ 2 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը, հավկիթը, վանիլը խառնել:
- Ավելացնել թթվասերն ու կարագը և լավ հարել:
- Այնուհետև լցնել ալյուրն ու փխրեցուցիչը: Շարունակել ծփել, մինչև ստացվի միաձույլ զանգված:
- Լցնել կեքսի ձևամանների մեջ և եփել 200-210 աստիճանում 20 րոպե:
Բարի ախորժակ: