Egypt Air-ի ուղեւորը հարձակվել է անձնակազմի անդամների վրա և փորձել է մտնել օդաչուի խցիկ


16:30 , 6 մարտ, 2018

168.am-ը գրում է.

Եգիպտոսի Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, ինքնաթիռ, որն Օմանի մայրաքաղաքից մեկնում էր Կահիրե, մարտի 6-ին հարձակվել է անձնակազմի անդամների վրա եւ փորձել անցնել օդաչուի խցիկ: Այդ մասին հայտնել են Եգիպտոսի զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Մասքաթի օդանավակայանից թռչելուց 26 րոպե հետո: Հարձակման հետեւանքով տուժածների մասին տեղեկատվություն այս պաին չկա: Ինքնաթիռը վերադարձել է Օմանի մայրաքաղաքի օդանավակայան: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին եւ սկսել պատահարի հետաքննությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: