Turkish Airlines-ի օդանավը փորձել է օդ բարձրանալ առանց վառելիքի. կան տուժածներ


14:20 , 6 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Turkish Airlines ավիաընկերության՝ Պոլիս-Անկարա օդանավը փորձել է օդ բարձրանալ առանց վառելիքի, սակայն օդաչուն պատահաբար նկատել է վառելիքի բացակայությունն ու կտրուկ արգելակել:

Ըստ Sputnik-ի թուրքական ծառայության՝ անսպասելի արգելակման հետևանքով տուժել է բորտուղեկցորդուհի, ով հոսպիտալացվել է: Միջադեպի հետևանքով աննշան տուժել են նաև մի քանի ուղևորներ:

Վառելիքի լիցքավորումից հետո օդանավը օդ է բարձրացել: