Շոկոլադի փառատոնին անգամ ցուցադրության զգեստներն էին շոկոլադե


06:00 , 6 մարտ, 2018

Շոկոլադի փառատոնին 130-ից ավելի մասնակից էր հավաքվել: Salon du Chocolat փառատոնը տեղի էր ունենում Բրյուսելում: Շոկոլադի մասնագետները, դիզայներներն ու հրուշակագործները դրսևորել էին իրենց տաղանդն ու վարպետությունը շոկոլադի արտադրության բնագավառում: Իսկ ահա փառատոնի ամենացնցող անակնկալներից էր շոկոլադե զգեստների ցուցադրությունը: