Սիրահարների գրկախառնություններն ու հպումները տարբերվում են զգացմունքայնությամբ


03:00 , 6 մարտ, 2018

Ժոզեֆ Լորասոն ինքնուս նկարիչ է, ով կարողանում է իրական ու անկեղծ կերպով փոխանցել սիրահարների ողջ զգացմունքներն ու հրապուրանքը: Սեր, քնքշանք, հպումներ, գրկախառնություն, համբույրներ և ժամանակ, որ անց է կացվում սիրելիի հետ:

Նրա նկարների գլխավոր հերոսներն անհայտ բնորդներ են, որոնց նկարիչը նկարում է սրճարանում, փողոցում, խանութում: Նկարների ստեղծման ոգեշնչումն այդ մարդիկ են և նրանց զգացմունքները: Իր յուրաքանչյուր աշխատանքի մեջ նա հոգի է դնում, իր սեփական գացմունքները, որ նայող մարդուն տանում են իրական սիրո ու բարի աշխարհ: