ՀՀ-ը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելուց. գերմանացի հայագետ


23:30 , 5 մարտ, 2018

Tert.am-ը գրում է․

Գերմանացի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանի խոսքով՝ անակնկալ չէր, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից առոչինչ ճանաչվեցին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դեռ սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արդեն հայտարարել էր այդ մասին:

«Այնպես որ այն անակնկալ չէր, բայց ժամկետանց էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ