Tert.am-ը գրում է.
Սեփական տներ, ֆերմաներ, կարճ փողոցներ ու տնամերձ հողեր. այս ամենը՝ Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներին․ սա Երևանն է, այստեղ դու տանն ես: Հայտնի երգի խոսքերը հնարավորինս սերտած Երևանի քաղաքացիները տարբեր ժամանակներում իրենց շենքերի տանիքներին այլ տարրեր ավելացնելը համարել են իրենց պարտքն ու պարտականությունը: Արդյունքում քաղաքի տեսքը և՛ վերևից, և՛ ներքևից ու նաև կողքից կորցրել է իր գրավչությունը:
Tert.am-ը թեմայի շուրջ զրուցել է խնդրով անհանգստացած մասնագետների և ոլորտի պատկան մարմինների հետ:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ, վաղուցվանից են դրանով անհանգստացած: «Բազմաթիվ անգամ ահազանգել ենք: Այստեղ խնդիրը բազմակողմանի է: Բնակիչները նույնպես մեղավոր են դրանում»,- ասաց նա՝ նշելով, որ շատերը, խախտելով շինարարական նորմերը, շենք են կառուցել: