Քաղցկեղը ոչնչացնելու նոր միջոց՝ մանրէների օգնությամբ


00:00 , 6 մարտ, 2018

Միչիգանի համալսարանում գիտնականները զարգացնում են Qβ- ի վիրուսային մասնիկները, որոնք նպաստում են իմունային համակարգի ակտիվացմանը՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է MedicalXpress- ի մամուլի հաղորդագրության մեջ:

Qβ- ը մանրէֆագ է, այսինքն, վիրուս, որը վարակում է աղիքային ցուպիկը (Escherichia coli): Հետազոտողները մտադիր են միավորել ուռուցքի վարակիչ մասնիկները ածխաջրածնային հակածինների հետ (TACA):

Qβ- ի եւ TACA- ի համադրություն արդյունքում, իմունային բջիջները, ինչպիսիք են T-լիմֆոցիտենրը, սովորում են ճանաչել ածխաջրածնային հակածինները քաղցկեղի բջիջների մակերեսին եւ ոչնչացնել դրանք:

Գիտնականների խոսքով՝ պատվաստանյութը փորձարկվում է օստեոսարկոմայից (ոսկրային ուռուցքի տեսակ, որը հանդիպում է նաև մարդկանց մոտ) տառապող շների վրա: Հետազոտողները վստահ են, որ պատվաստանյութը ոչ միայն դանդաղեցնում է քաղցկեղածին բջիջների աճը, այլեւ կանխում է մետաստազների ձեւավորումը: