Բելգիայում ահաբեկչության մեջ կասկածվող 8 անձ է ձերբակալվել


17:30 , 5 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Բելգիայում հակաահաբեկչական հետաքննության շրջանակում 8 մարդ է ձերբակալվել. հայտնում է РИА Новости-ն` Բելգիայի դաշնային դատախազությանը հղումով:

Ձերբակալվածների մոտ զենք չի հայտնաբերվել:

Իրավապահ մարմիններում աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հնարավոր է` ձերբակալվածները ահաբեկչություններ են նախապատրաստել Բելգիայի տարածքում: