Կդադարեցնեն արդյոք վճարել երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամ գումարը


13:40 , 5 մարտ, 2018

Aysor.am-ը գրում է.

Մամուլում հրապարակում  էր եղել, որ դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը։ Մասնավորապես, Aravot.am-ումհրապարակում կար, որ մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից: 

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանն ասաց, որ երրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014 թվականից սկսած վճարվում է 1 մլն դրամ և այս նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։