Tert.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Արևելյան Ղուտայում հումանիտար ճգնաժամի հարցը, որը շարունակաբար շահարկվում է Արևմուտքի կողմից, խիստ ուռճացված է և հորինված է սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնելու համար: Այս մասին գրում է սիրիական SANA գործակալությունը:
Ըստ Ասադի՝ նման քայլով Արևմուտքը պարզապես ջանում է հանգստանալու հնարավորություն ընձեռել զինված ահաբեկիչներին՝ սիրիական բանակի կողմից հասցված հարվածներից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։