Գուշակեք, թե ով է...


12:40 , 2 մայիս, 2013

Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում աշխատում էր որպես բանտապահ:

Երբ նա 3 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, սակայն որոշ ժամանակ անց նրա մայրը նոր ամուսին է գտել իր համար:

5 տարեկանում զբաղվել է պարերով և հաճախել է դրամատիկական խմբակ:

14 տարեկանում նրան ձերբակալել են, քանի որ խանութում գողություն էր կատարել:

Նա հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել աղջիկների հետ:

Ըստ իր խոսքերի՝ խնդիրներ ունի հոգեկանի հետ, որն ավելի շատ նման է թեթև շիզոֆրենիայի բռնկումների:

Սպորտաձևերից նախընտրում է վոլեյբոլը, բասկետբոլը, թենիսը և գոլֆը:

Նա ունի 8 դաջվածք:

Համագործակցել է Ջորջիո Արմանիի հետ:

Մի անգամ ասել է՝ «Մեր ընտանիքները սեր և ուժ են: Ամեն մի երջանկություն ընտանիքին ավելացնում է ավելի մեծ սեր, և ամեն մի ճգնաժամ տալիս է ուժ»:

2012 թվականին նա ունեցել է երեխա: