Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը


11:00 , 5 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով դեսպանական ներկայացուցչության պաշտոնական կայքին:

Թե կոնկրետ ինչ վտանգի մասին է խոսքը, որի պատճառով դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը, չի նշվում:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա մահապարտ-ահաբեկիչ էր հարձակում գործել, զոհվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը: