Tert.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության կողմից կիրառվող շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքերի գլխավոր նպատակն այն է, որ վարորդները երթևեկության կանոնները պահպանեն բոլոր ճանապարհահատվածներում՝ անկախ այն հանգամանքից տվյալ հատվածում արագաչափ կա, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Հարցին, թե արդյոք այդ սարքերը գաղտանզերծված չեն, որովհետև լուսանկարներ են հրապարակվում նշված մեքենաներից, և արդյոք հրապարակումներն իրականությանը համապատասխանում են, Արմեն Խաչատրյանն ասաց, որ որևէ գաղտնի բան չկա այստեղ։
«Եթե հնարավոր է, որ վարորդը նկատի այդ մեքենան, և հիմնականում նկատում են, որ այդ հատվածում կա շարժական արագաչափ, տվյալ հատվածի երթևեկությունը վերահսկվում է շարժական արագաչափով, որևէ գաղտնիք չկա, քողարկումներ չեն արվում, պարզապես իմաստ չկա տեղեկացնել, որ տեսանկարահանող մեքենան ինչ-որ ժամի տվյալ վայրում է գտնվելու:
Մեր գլխավոր նպատակն այն է, որ վարորդները երթևեկության կանոնները պահպանեն բոլոր ճանապարհահատվածներում՝ անկախ այն հանգամանքից տվյալ հատվածում արագաչափ կա, թե չկա, պարեկային ծառայություն կա, թե չկա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։