Armtimes.com-ը գրում է.
ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ Մոսկվայում հարձակվել են իր վրա: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում՝ նշելով. «Ինձ վրա հարձակվել են, հրեցին, ես ընկա, ինչ-որ բան լցրեցին ինձ վրա՝ ասելով Ժիրինովսկու համար են անում: Ոստիկանություն ենք կանչել»:
Պարզվել է, որ հարձակում գործած անձը Ալան Ձուցեւն է՝ Մոսկվայի պետդումայի ներկայացուցչի օգնականը, ոստիկանությունը արձանագրություն է կազմել:
Հիշեցնենք, որ ռուսական Россия1 հեռուստաալիքի «прямой эфир» հաղորդման եթերում նախագահական ընտրությունների նախընտրական բանավեճը թեժ էր ընթացել: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ուղիղ եթերում վիրավորել, հայհոյել էր նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին, ի պատասխան՝ Սոբչակը ջուր էր լցրել վերջինիս վրա ու հորդորել հանգստանալ: Բարկացած ժիրինովսկին պահանջել էր տաղավարից հեռացնել ու լռեցնել «կեղտոտ խելագար, զզվելի պոռնիկին»: