Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով ավելի քան 50 չվերթ է չեղարկվել


14:00 , 4 մարտ, 2018

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան տեղումների հետևանքով հետաձգվել ու չեղարկվել է 53 ավիաչվերթ, այս մասին հայտնում է РИА Новостиգործակալությունը՝ հղում անելով "Яндекс.Расписание" հավելվածին:

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգված է 8 և չեղարկված 15 չվերթ, իսկ «Շերեմետևո»-յում այս պահին հետաձգված է մնում 25 չվերթ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 4-ին Մոսկվայում տեղացած առատ ձյունը կարող է գրանցվել որպես ամենաառատը վերջին 68 տարիների ընթացքում: