Tert.am-ը գրում է.
Իտալիայում այս առավոտ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալոթյունը, հղում անելով Իտալիայի ներքին գործերի նախարարության կայքին, երկրում առավոտից բացվել է ավելի քան 61 000 ընտրատեղամաս:
Այս քվեարկությամբ երկրում ընտրում են Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների (ստորին) պալատի նոր կազմը:
Ստորին պալատի կազմի ընտրություններին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած և ընտրության իրավունք ունեցող ավելի քան 46.6 մլն իտալացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։