Բոլոր զբոսաշրջիկների համար էլ կան ավելի շատ և ավելի քիչ նախընտրելի երկրներ։ Բնականաբար, որևէ վայր մեկնելուց առաջ անհրաժեշտ է համացանցի օգնությամբ պարզել ու հասկանալ, թե արդյոք անվտա՞նգ է այդ երկիրը, թե ոչ։
Համաշխարհային տնտեսական ֆորումը վերջերս հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով աշխարհի ամենաանվտանգ ու ամենավտանգավոր պետությունները։ Ցանկում ընդգրկված 136 երկրներին վարկանշավորելիս հաշվի են առնվել տվյալ վայրում ահաբեկչությունների ու մարդկանց հանդեպ կիրառվող բռնության դեպքերի քանակը։
Ահա ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 20 երկրներին, որոնց թվում, բարեբախտաբար Հայաստանը չի ընդգրկվել։ Փոխարենը մեր երկիրը զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը, այսինքն՝ համարվում է աշխարհի 34-րդ ամենաանվտանգ երկիրը։ Արևելյան հարևան Ադրբեջանը 101-րդ ամենավտանգավոր երկիրն է, իսկ Թուրքիան՝ 116-րդը։
20․ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
19․ Թաիլանդ
18․ Ջամայկա
17․ Հարավաֆրիկյան Հանրապետություն
16․ Գվատեմալա
15․ Չադ
14․ Բանգլադեշ
13․ Մալի
12․ Լիբանան
11․ Ֆիլիպիններ
10․ Ուկրաինա
9․ Հոնդուրաս
8․ Քենյա
7․ Եգիպտոս
6․ Վենեսուելա
5․ Նիգերիա
4․ Պակիստան
3․ Սալվադոր
2․ Եմեն
1․ Կոլումբիա