Խմորին մի քիչ օղի ավելացնելը շատ տնային տնտեսուհիների հին ավանդույթն է, նրանց յուրահատուկ գաղտնիքը: Շատ հայտնի է չեբուրեկիի բաղադրատոմսը՝ խմորի մեջ քիչ քանակությամբ ալկոհոլով, ինչի շնորհիվ եփելիս այն շերտավորվում է, իսկ վրան փուչիկներ են հայտնվում, ինչպես դրսում վաճառվող չեբուրեկիների վրա են լինում:
Պարզվում է՝ օղին նպաստում է, որ ցանկացած խմոր՝ ինչպես թթխմորով պատրաստվող, այնպես էլ՝ առանց թթխմորի, լինի ավելի փխրուն: Դրա շնորհիվ հացաբուլկեղենն ու թխվածքները լինում են ավելի փքուն և ավելի երկար են պահպանում թարմությունը: Սպիրտի հոտը թող ձեզ չվախեցնի, քանի որ այն եփելու ընթացքում ամբողջովին գոլորշիանում է:
Այսպիսով, եթե որոշել եք փորձարկել «հարբած» խմորի բաղադրատոմսը, ապա ձեզ կծանոթացնենք պատրաստման մի քանի խորամանկությունների:
Ինչպես հունցել խմորը օղով
Օղիով կամ կոնյակով հունցած խմորը լինում է շատ ավելի փքուն և բազմաթիվ ծակոտիներով: