«Հրապարակ». Քննարկվում է հանրապետության նոր նախագահի երդմնակալությունն Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու հարցը


09:40 , 3 մարտ, 2018

«Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում: Այն չի անցկացվի խորհրդարանում. այս պահին քննարկվում են Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու տարբերակները, որոշումը կայացնելու է ԱԺ նախագահը: Դրսից հյուրեր կլինե՞ն՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին: «Անշուշտ»: Այդ թվում արքայազն Չա՞րլզը: Աղբյուրը վստահ չէր՝ գուցե: Նաև թագուհի՞ն: Աղբյուրը գլխով «ոչ» արեց: Իսկ վարչապետի ինաուգուրացիա լինելո՞ւ է: «Լինելու է, բայց ո՛չ ձեր պատկերացրած ձևով, առավել ստույգ` լինելու է ոչ թե վարչապետի, այլ կառավարության ինաուգուրացիա․ ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա կառավարության երդման արարողություն»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: