Թուրքիայում դպրոցի տնօրենը բռնաբարել է 10-ամյա աշակերտուհուն, որից հետո երեխան ինքնասպանության փորձ է կատարել


06:00 , 3 մարտ, 2018

Operativ.am -ը գրում է

Ստամբուլի դպրոցներից մեկի տնօրենը ձերբակալվել է 10 տարեկան աշակերտուհուն 6 ամիս շարունակ բռնաբարելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը:

Դպրոցի տնօրենի արարքի մասին հայտնի է դարձել, երբ աշակերտուհին ինքնասպանության կատարելու համար մեծ քանակության դեղահաբեր է խմել։ Հիվանդանոցում նա ծնողներին պատմել է, որ դպրոցի իրեն 6 ամիս շարունակ բռնաբարել է, և ինքը այլևս չի կարողացել տանել այդ ամենը։

Ծնողները շտապ ոստիկանություն են հայտնել, որից հետո տնօրենը ձերբակալվել է։