Մարգարիտա Սիմոնյան. Ամերիկյան իշխանությունները ռուս լրագրողներից ավելի շատ են վախենում, քան հրթիռներից


21:30 , 2 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել ռուս լրագրողների մասնակցությամբ ճեպազրույցին: ԱՄՆ-ն ռուս լրագրողներից ավելի շատ է վախենում, քան ռուսական հրթիռներից: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուրետը հրաժարվել է պատասխանել ռուս լրագրողների հարցերին՝ նրանց մեղադրելով կառավարության համար աշխատելու մեջ: