Եթե իշխանությունը նույնիսկ քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ ու կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ. Շարմազանով (Video)


12:10 , 2 մարտ, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ ներկայացվել է դիմում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է ու այդ փաստաթղթերի վրա որևէ ավելացնելու բան չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Արմեն Սարգսյանը, եթե ընտրվի, լեգիտիմության խնդիր չունի։ Մնացածն արդեն մեկ քաղաքական ուժի մտահոգություն է։ Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, մենք այդ հարցում ունենք կոնսենսուս մինուս մեկ, և ինչպես ես ասեցի, եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ», - նշեց նա։

Շարմազանովն ընդգծեց, որ կան գործիչներ, որոնք անընդհատ քննադատել են ու շարունակելու են քննադատել՝ անկախ նրանից, թե ինչ են քննադատում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ