Չափաբաժինները՝ 4-6: Պատրաստում ենք կրեմը: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և եռացնում, այնուհետև ավելացնում ենք վանիլինը և կաթսան կրակից վերցնում ենք: Ձվերը շաքարավազի և օսլայի հետ հարում ենք և անընդհատ խառնելով զգուշորեն ավելացնում տաք կաթը: Կրեմը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա: Հասցնում ենք եռման աստիճանի և անընդհատ խառնելով մի քանի րոպե եռացնում ենք: Կրակից վերցնում ենք և ավելացնում կարագը:
Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում ենք՝ սառչի:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը մաղով անցկացնում ենք և լցնում ամանի մեջ: Դեղնուցները, կիտրոնահյութը և բուսայուղը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում ենք: Սպիտակուցները 100 գր շաքարավազի հետ հարում ենք, մինչև փափուկ փրփուր ստանանք:
Սպիտակուցներն աստիճանաբար լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում ենք, այնուհետև 3 անգամով ավելացնում ենք բոլոր չոր բաղադրիչները՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Թխում ենք 30-40 րոպե՝ 175 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 2-3 մասի կիսում:
Յուրաքանչյուր շերտն առատորեն պատում ենք սառած կրեմով:
Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, խառնում հալեցրած շոկոլադի հետ և լցնում տորթի վրա:
Բարի ախորժակ։