Մոռացկո՞տ եք, ուրեմն՝ այս լուրը ձեզ դուր կգա. ահա թե ինչի հետ դա կապ ունի


08:00 , 2 մարտ, 2018

Եթե դուք այն մարդկանցից եք, որոնք անընդհատ մոռանում են բազմաթիվ մանրուքներ, ապա մենք ձեզ համար ուրախալի լուր ունենք: Համաձայն նոր ուսումնասիրությունների արդյունքի՝ մոռացկոտությունը կարող է նշանակել, որ ձեր ուղեղը կենտրոնացած է ավելի կարևոր բաների վրա: Մասնագետները կարծում են, որ այն մարդիկ, ում ուղեղը լցված է քիչ նշանակալից անիմաստ բաներով, հազվադեպ են կարողանում կարևոր որոշումներ կայացնել:

Մեծ քանակով տեղեկատվության դեպքում տվյալները սկսում են մրցել հիշվելու համար: Դա մարդու մոտ կարող է առաջացնել անուշադրություն: Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակներում իմաստ էլ չունի ուղեղը ծանրաբեռնել մանրուքներով:

Այնպիսի մանր տեղեկություններ, որ կարելի է պահել հեռախոսում, հարկավոր չեն ուղեղին, դրա փոխարեն տեղը տրվում է ավելի կարևոր հիշողությունների: