Ըստ ձեզ՝ ինչի՞ համար են ստեղծված այս սառեցված նորածինները. ոմանք սարսափում են, ոմանք՝ հիանում դրանցով


04:00 , 2 մարտ, 2018

Պոլինա Վերբիտսկայան ուկրաինացի դիզայներ է, որի աշխատանքները տարբերվում են իրենց տարօրինակությամբ ու միգուցե նաև վանող ու տհաճ ձևավորմամբ:

Ըստ դիզայների խոսքերի՝ նա միշտ երազել է ստեղծել արտասովոր հավաքածու, որը նաև տարօրինակ ու գեղեցիկ լինի: Նա որոշեց ստեղծել աքսեսուարներ սառեցված նորածիններով:

Հասկանալի չէ, թե ինչն է ոգեշնչել աղջկան նման ձևավորում ստանալու համար, բայց համացանցում մարդիկ շատ հակասական են ընդունել սա: Ոմանք կարծում են, որ զզվելի է, մյուսները համարում են օրիգինալ ու ինքնատիպ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում: