Ոստիկանի այս լուսանկարին նայելով չեք հավատա, որ հիմա նա բազմաթիվ կանանց երազանքն է


03:30 , 2 մարտ, 2018

Դենիել Ռեյջերինգը Ֆլորիդայից է: Նա մանկուց երազում էր ոստիկան դառնալ և ջանքերի, ու համառության շնորհիվ նրան դա հաջողվեց: Որոշ ժամանակ անց նրա աշխատանքում սկսեցին խնդիրներ ու անհարմարություններ առաջանալ ավելորդ քաշի պատճառով: Դենիելը նոր նպատակ դրեց իր առաջ՝ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Նա հանրաճանաչ դարձավ այն բանից հետո, երբ փոթորկի ժամանակ իր և ընկերների լուսանկարը հրապարակվեց Ֆեյսբուքում ու գրառվեց որպես՝ «Շտապում ենք փրկելու»:

Հազարավոր աղջիկներ մեկնաբանեցին լուսանկարը՝ հաճոյախոսություններ անելով, և հիմա տղան ոչ միայն լավ ոստիկան է, այլև՝ բազմաթիվ աղջիկների երազանք: