ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները


22:30 , 1 մարտ, 2018

168.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եմենի հարցով բանաձևի առնչությամբ ՌԴ-ի կողմից վետոյի կիրառման հարցը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ը, այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

«Խոսակցության ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Եմենի հարցով Ռուսաստանի կողմից կիրառած վետոյի հարցը»,- նշել է Քասեմին: