Երեք նոր քվեստ սենյակ և սրճարան. Quest Project Isolation-ն՝ արդեն նոր հասցեում


16:45 , 1 մարտ, 2018

Եթե ցանկանում եք սուր զգացողություններ ունենալ, ստանալ դրական էմոցիաներ և միևնույն ժամանակ հետաքրքիր անցկացնել ձեր ժամանցը, ապա Թումանյան 35 հասցեում բացված Quest Project Isolation-ի նոր քվեստ սենյակները և սրճարանը կարող է լինել ձեր և ձեր ընկերների սիրելի վայրը: BlogNews LIFE-ը ներկա է եղել բացմանը և ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները:

Այցելելով քվեստ լոկացիաները՝ դուք հնարավորություն ունեք ընտրելու քվեստ սենյակներից որևէ մեկը: Յուրաքանչյուր քվեստ սենյակ ունի իր սցենարը, պատմությունը և վտանգները: Օրինակ՝ «Ծաղրածու» քվեստում դուք կհայտնվեք թափառաշրջիկ կրկեսի լքված վրանում։ Չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ այնտեղ սպասվում: 

Քվեստ խաղին մասնակցում են 1-5 հոգի: Խաղը հաղթելու համար թիմին տրվում է ոչ ավել, քան 60-90 րոպե, որպեսզի կռահեն բոլոր հանելուկները, գլուխկոտրուկների պատասխանները և գտնեն երկար սպասված ազատության բանալին: Քվեստում պահանջվում է ավելի շատ ինտելեկտ և ավելի քիչ ֆիզիկական ուժ:  

Ի դեպ՝  նշելով ձեր ծնունդը Quest Cafe-ում՝ դուք կստանաք 20% զեղչ նվեր խաղի համար:

                                 

Հասցե՝ Թումանյան 35
Հեռ. (011) 511 622
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 055521111