Եթե երկրում կա բացթողում, դա գործող և նախկին իշխանությունների բացթողումների արդյունք է. Ֆարմանյան


14:50 , 1 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Ժողովուրդները կոշտ մրցակցության մեջ են, և դրանից զերծ չէ նաև հայ ժողովուրդը՝ առավել ևս Հայաստանի աշխարհագրական հարևանությամբ պայմանավորված: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:


«Եթե ՀՀ որևէ իշխանություն կարողանա կառավարել այնպիսի արդյունավետությամբ, որ մենք, որպես ժողովուրդ, ունենանք հարաճուն և անխախտ գերակայություն, նման իշխանությունների անունը ոսկե տառերով կգրվի պատմության ապագա էջերում: Ես նախևառաջ ի նկատի ունեմ հայ-ադրբեջանական մրցակցությունը»,- ասաց նա:

Սամվել Ֆարմանյանի խոսքով, պետության անցած զարգացման ճանապարհը  հաշվի առնելով՝ մենք այսօր գտնվում ենք մի հանգրվանում, որտեղ իրականության գնահատումը ոչ թե քննադատություն է, այլ իրականության բացորոշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ