Եգիպտոսում 13 ահաբեկիչ է սպանվել, 90 մարդ ձերբակալվել է


14:00 , 1 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Եգիպտոսի զիվորականները Սինայի թերակղզոու կենտրոնում և հյուսիսում անցկացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ վերջին երկու օրերի ընթացքում 13 ահաբեկչի են սպանել, ինչպես նաև ձերբակալել ծայրահեղական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող 90 անձի. հայտնում է РИА Новости-ն:

Դրանից բացի, Լիբիայի հետ սահմանին ձերբակալվել է 42 մարդ, որոնք փորձում էին անօրինական կերպով հատել սահմանը: