Շոտլանդիայում ձյան պատճառով վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել


00:10 , 1 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Շոտլանդիայում ձյան առատ տեղումների պատճառով երկրում վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել։ «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ՝ նախազգուշացումը հրապարակել է MET Office բրիտանական օդերևութաբանական ծառայությունը։

Օդերևութաբանների խոսքով՝ ձյան ծածկույթի բարձրությունը մեկ օրում կարող է հասնել 40 սմ-ի:
Եղանակային պայմանները պատճառով թռիչքներ, գնացքների ու ավտոբուսների չվերթներ են չեղյալ հայտարարվել։ Բացի այդ, օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։