Երեւանցին հետ է ուղարկում Տարոն Մարգարյանի նամակը՝ սխալներն ուղղած


22:52 , 1 մայիս, 2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, քաղաքապետ Տարոն Մարգարյանը անհատական նամակներ է ուղարկում երեւանցիներին: Երեւանի բնակիչներից մեկը, ով եւս իր անունով անհատական նամակ էր ստացել, մեր խմբագրություն է ուղարկել այդ նամակը՝ ուղղագրական սրբագրումներ անելուց հետո: Նա նշել է, որ ինքը հետ է վերադարձնում Մարգարյանին իր նամակը, քանի որ որեւէ քաղաքական ակնկալիք չունի վերջինից: